Ապրում են մատուռում

Երևանում մի տուն կա, որ բնակիչների համար թեև իրենց տունը ոչնչով չի տարբերվում ուրիշ բնակարաններից, սակայն մեզ համար այն գոնե տարօրինակ է:
Մարդիկ վստահեցնում են, որ իրենք մատուռում են ապրում:
Փոքրիկ, աննշան, անխնամ մի տուն է Ազիզի տունը: Նա այստեղ է ապրում մոտ երեսուն տարի: Բաղրամյան, Դեմիրճյան ու Պռոշյան փողոցների միջև ընկած բնակելի թաղամասում է գտնվում: Այստեղ տներն իրար շատ կիպ են, մոտիկ, տեղ-տեղ մի պատը երկու տների համար նույնն է:
Ազիզի տունը վաղուց չի վերանորոգվել: Նրանք ապրում են սովորականի նման: Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց մարդիկ հարմարվել են. շատերի նման առավոտյան արթնանում են, ու ամեն մեկը զբաղվում է իր գործով` հարսը տներն է հավաքում կարգի բերում, թոռները դպրոց են գնում կամ էլ բակում վազվզում ու խաղում են, որդին գնում է աշխատանքի, իսկ ինքը` Ազիզը հետևում է, որ տանն ու բակում ամեն ինչ սարքին լինի, ջրում է տան առաջի շատ փոքրիկ այգին` մի երկու ծառն ու թփերը: Ու ապրում են շատ ուրիշ պապիկների ու թոռների, որդիների ու հարսների պես:
Ազիզի թոռնուհին` Անին, ասում է, որ երբեք որևէ տարօրինակ բան չի զացել, չնայաց փոքրուց գիտի, որ իրենց տունը սովորական անվանել չի կարելի: Տարօրինակ երազներն ու զգացողությունները երբեք չեն հետապնդել իրենց ընտանիքի անդամներին:
Միայն Ազիզի հարսը` Նառան, ասում է, որ ձեռքը չի գնում, որ տան պատերից հանեի մի քանի փոքրիկ սրբապատկերները, որոնք կախել էր սկեսուրը:
Իսկ տանտերը` Մկրտչյան Ազիզը, պատմում է, թե ինչպես է յոթանասունականների սկզբին իր ընտանիքը տեղափոխել Թալինից: Պատմում է, որ տանիք •տնելը չափազանց անհրաժեշտ էր ու այդ տարիներին` բավականին դժվար: Ու երբ Կոզեռնի թաղամասում գտել է հաստ պատերով այդ կառույցը, առանց երկար մտածելու գնել է: Կարճ ժամանակում բավականին փոփոխություններ է արել` քանդել է արևելյան պատը, դրա առաջ մի սենյակ ավելացրել, փակել է արևմտյան կողմի դուռն ու լուսամուտները: Նա պատմում է նաև, որ բավականին դժվար է եղել պատերը քանդել, քանի որ դրանք բավականին հաստ են ու չափազանց ամուր, ինչպես միջնադարից մեջ հասած պաշտամունքային ամեն մի կառույց:
Դեռ մի քանի տասնամյակ առաջ այս տարածքում գերեզմանոց է եղել` Երևանի ամենամեծ ու ամենահին գերեզմանոցը: Այստեղ անգամ քարեդարյան շիրիմներ են եղել: Ազգային Ժողովի շենքն էլ կառուցվել է այդ գերեզմանոցին պատկանող տարածքի վրա: Բնակելի թաղաղամասում ապրողներից շատերն են պատմում, որ տուն կամ որևէ բան կառուցելու համար հողը փորելուց մարդկային ոսկորներ, գերեզմաններ են գտել:
Գերեզմանոցի բարձունքում եղել է միջնադարյան մի մատուռ: Մատուռը ճարտարապետական լուրջ նշանակություն չունի. այն պարզ կառույց է եղել, նրա կարևորությունն այնտեղ հանգչող մարդկանց հիշատակն է, նրանց թողած ավանդը:
Պատմագիրները վկայում են 11-րդ դարում Կոզեռն վարդապետի շիրիմի վրա այստեղ կառուցվել է մատուռն ու նրա անունով էլ կոչվել: Հետագայում նույն անունն է ստացել ամբողջ գերեզմանոցը: Իսկ հիմա շատերն այդպես են անվանում նույն տեղում գտնվող բնակելի թաղամասը:
Այստեղ են թաղվել հայոց 101-րդ հայրապետ սուրբ Մովսես Տաթևացին ու Մելքիսեթ Վժանեցի վարդապետը:
Երեքն էլ իրենց ժամանակների աշխարհահռչակ գիտնական-հոգևորականներ են եղել, որոնց կարծիքի հետ հաշվի են նստել անգամ կայսրերը:

Երեք տարի առաջ, երբ հետաքրքրվում էինք մատուռի պատմությամբ, բոլոր պետական մարմիններում հավաստիացնում էին, որ այն վաղուց քանդված է: Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անգամ վստահեցնում էին, որ մատուռը եղել է Ազգային ժողովի շենքի տեղում, որ վաղուց քանդվել է: Մի հնագետ անգամ վստահեցնում էր, թե ինչ-որ գրքում տեսել է մատուռի քանդման լուսանկարը: Ցավոք նա չկարողացավ հիշել, թե որ գրքում է տեսել:
Խորհրդային իշխանությունը 1930-ականներին գերեզմանոցը տեղափոխելու մասին որոշում էր ընդունել: Որոշումն իրականացնելուց առաջ 1934թ մի խումբ հնագետների հանձնարարվել է ուսումնասիրել գերեզմանոցը: Նրանց ուսումնասիրությանն է արժանացել նաև մատուռը, որ գտնվում էր գերեզմանոցի բարձունքում:
Մատուռը հիմա ոչ դրսից է երեւում, ոչ էլ ներսից: Կամ մասնագիտական աչք է պետք այն նկատելու համար, կամ էլ պետք է ինչ-որ մեկը ցույց տա:

Հուշարձանների հաշվառման կենտրոնում էլ էին պնդում, որ Կոզեռնի մատուռը քանդվել է, սակայն իրենց մասնագետ` հնա•ետ Էմիլ Այվազյանին խնդրեցին մատուռի հնարավոր տեղում դիտարկումներ անել:
Ազիզի տունը ներսից ու դրսից նայելուց ու տանտիրոջ հետ զրուցելուց հետո նա այնուամենայնիվ հրաժարվեց երաշխավորել, որ սա հենց այն կոթողն է, որի մասին խոսվում է:
Էմիլ Այվազյան. – Չնայած որ կառույցի ձևը հուշում է, որ սա պետք է որ պաշտամունքային կառույց եղած լինի, միանշանակ հնարավոր չէ ասել, թե ինչ կառույց է սա, բայց հիմնավոր բան է: Գուցե մառան է եղել: Անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն կատարել. պետք է քանդել հարակից կառույցները, բացել արևելյան ու արեւմտյան պատերը, հատակը, տանիքը, հետո նոր կարծիք ասել:

Թե գերեզմանոցի բարձունքում ինչի համար պետք է մառան կամ այլ բան կառուցվեր, դժվար է ասել, սակայն կառույցն ուսումնասիրելը իրապես մեծ գումարների խնդիր է: Մատուռի ամբողջական տեսքը բացելու համար մի քանի մեծ ընտանիքների պիտի այլ բնակարանով ապահովել:
Երեք տարի առաջ Կոզեռնի մատուռի մասին փաստաթղթեր փնտրելն անիմաստ եղավ, որովհետև այն իրավաբանորեն ոչ մի տեղ գոյություն չուներ: Հուշարձանների պահպանության գործակալության ցուցակում այն հաշվառված չէր: Դա նշանակում էր, որ պետության կողմից չէր պահպանվում:
Միայն 2003թ մասնագետները սկսեցին լուրջ հետաքրքրվել մատուռով: Հուշարձանների պահպանության գործակալության Երևանի ծառայության պետ Կարո Այվազյանի խոսքով մատուռը շուտով կընդգրկվի պետության կողմից պահպանվող հուշարձանների նոր ցուցակում:
Իսկ մինչ մասնա•ետները սկսել են հետաքրքրվել հուշարձանի ճակատագրով, Ազիզն իր ընտանիքի հետ շարունակում է ապրել անհարմար պայմաններում: Իսկ մատուռի պատմություն իմացողն այնտեղ մտնելիս ուզում է մոմ վառել, խունկ ծխել:

Երազներ

Երբ երեխաները քնած ժամանակ ծիծաղում կամ ժպտում են, ասում են, որ նրանք իրենց հրեշտակների հետ են շփվում:
Դեռ ոչ մի մանուկ չի պատմել, թե ինչ երազ է տեսել, բայց շատերս ենք տրամադրված հավատալու այս փաստին: Երևանում ապրող Իդա տատիկն ասում է, որ երազներով երեխաները սովորում են կողմոնորշվել այս աշխարհում: Երևի այդ հավատալիքն է ստիպում երազներին մեծ նշանակություն տալ:
Չնայած քրիստոնեկան եկեղեցիների հոգևորականներն ասում են, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյամբ երազներով մարդկանց հետ խոսելու անհրաժեշտությունը կորել է, մարդիկ շարունակում են դրանց լուրջ խորհրդավորություն տալ:
Դա հետաքրքրում է ոչ միայն կենցաղային մակարդակում գուշակություններ անողներին, այլ շատ լուրջ գիտնականներին:
Կա բժշկական լուրջ գիտություն, որ կոչվում է քնաբանություն: Այն ուսումնասիրում է, ոչ միայն մարդկանց քունը, այլ նաև երազները:
Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում պատմում են բացասական բնույթի երազներ, քանի որ դրանք իրենց ներքին հոգեբանական վերապրումներն են: Մարդիկ հիշում են միայն այն երազները, որոնք, այսպես ասած, իրականացել են, սակայն դրանք մարդու տեսած բոլոր երազների մի այն մի չնչին մասն են կազմում: Եվ ի վերջո, թե’ բժիշկները, թե’ հոգևորականները և հատկապես հոգեբանները պնդում են, որ մարդն ինքն իրեն ծրագրավորելով ենթագիտակցորեն կատարի քայլեր, որպեսզի իրականություն դառնա իր երազը:

Բժիշկ նյարդաբան – քնաբար Սամսոն Խաչատրյանն ասում է, որ պրոգնոզը գիտական բացատրություն չունի, սակայն եթե մարդ ներքուստ հավատում է, ապա նրա հետ կարող է պատահել ամեն ինչ:

Գիտնականներն ասում են, որ երազներ տեսնելիս մարդը լիցքաթափվում է, քանի որ քնի մեջ ստեղծվում են արհեստական իրավիճակներ, որի ընթացքում մարդ փորձում է լուծել արթուն ժամանակ իրեն խանգարող պրոբլեմը կամ չլուծվող խնդիրը:
Այս տեսության համաձայն, քունը ադապտացիոն //հարմարվողական// ֆունկցիա: Սա օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան վերապրելու, սովորելու փուլ է: Եթե օրվա ընթացքում մարդ մի բան է սովորում, ապա քնած ժամանակ ուղեղն այդ ինֆորմացիան վերլուծում, դասավորում է դարակներում: Եվ եթե մարդ հանգիստ է քնել ու այլ խնդիրներ ավելի շատ չեն գրավել նրա ուշադրությունը, ապա քնի ժամանակ մարդ արմատացնում է գիտելիքները:

Մարդն իր կյանքի առնվազն մեկ երրորդն անց է կացնում քնած:
Դեռ ընդամենը մի քանի տարի առաջ բժիշկները վստահ էին, որ քնի մեջ մարդիկ երազներ են տեսնում, քանի որ օրգանիզմն այդ ժամանակ հանգիստ վիճակում է: Պարզվում է, սակայն, որ քունը բնավ պասիվ վիճակ չէ…
Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ քնի ժամանակ մարդու օրգանիզմն ակտիվանում է, բոլոր օրգանները սկսում են ինտենսիվորեն փոխազդել: Բացի այդ, քնի պրոցեսը զուգորդվում է մեծ քանակությամբ էներգիայի ծախսով:

Բժիշկ նյարդաբան-քնաբան Սամսոն Խաչատրյանն ասում է, որ բժիշկ -գիտնականների համար մեծ հայտանագործություն էր այն փաստը, որ քնած մարդու բոլոր օրգաններն ակտիվանում են: Այլ կերպ ասած քունը մեկ այլ տիպի ակտիվ վիճակ է:
Փաստորեն ակտիվացմանը զուգահեռ ուղեղը սկսում է պատկերներ ստեղծել: Փորձերից շատ տվյալներ ստացվեցին, որոնք ցույց են տալիս, որ արթուն վիճակի ապրումները ուրիշ միջավայրի պատկերով արտացոլվում են որպես երազներ:

Էլեկտրադիագնոստիկ սարքերի օգնությամբ գիտնականները կարողացել են պարզել, որ քունն ունի երկու փուլ` ռեմ և ոչ ռեմ: Այդ ռեմ փուլի ժամանակ է հենց, որ մարդիկ երազներեն տեսնում: Սամսոն Խաչատրյանն ասում է, որ երազներ տեսնում են բացարձակապես բոլորը, սակայն կախված այն փաստից, թե նրանք որ փուլի ժամանակ են արթնացել, կարող են երազները հիշել կամ ոչ:

Մարդականց մի մասը վստահորեն պնդում է, որ երազները միշտ լինում են գունավոր, իսկ մյուսները` վստահեցնում է, որ սև ու սպիտակ երազներ է տեսնում: Հոգեբան Սոֆիա Վարդանյանի կարծիքով սա նորմալ բացատրություն ունի՝ կանայք գունավոր երազներ են տեսնում, տղամարդիկ սև ու սպիտակ…
Ըստ հոգեբանի կանայք գունավոր երազներ են տեսնում, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են:
Սակայն բժիշկ Սամսոն Խաչատրյանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Նա ասում է, որ բոլոր մարդիկ տեսնում են թե գունավոր, թե երկգույն երազներ, պարզապես մարդկանց մի մասը լավ է հիշում երազները, մյուս մասը` ոչ:

Գիտական մի տեսակետի համաձայն երազը օրը վերապրելու փորձ է, սակայն սա միայն տեսություն է: Բժիշկ Սամսոն Խաչատրյանն ասում, թե հնարավոր է, որ այս տեսությունն էլ հետագայում փոփոխությունների ենթարկվի, քանի որ մինչև վերջնական պատասխաններ ստանալը, գիտությունը շատ գործ ունի անելու:
Իսկ հոգևորականների տեսակետը երկար տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Խնդիրը բնավ դոգմաների մեջ չէ:
Առաջին հայացքից, իսկապես, կարող է թվալ, որ բժիշկների ու հոգևորակաների տեսակետներն իրար հակասում են, սակայն` միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ նրանք խնդիրը դիտարկում են տարբեր կողմերից: Եթե բժիշկներն ասում են, որ մարդու գլխուղեղում կան երազների համար պատասխանատու կենտոններ, բնավ չի նշանակում, որ նրանք ժխտում են, որ այդ կենտրոնները ստեղծվել են Աստված –մարդ կապն ապահովելու համար: Ճիշտ այնպես, ինչպես հեռախոսն է ապահովում երկու և ավելի մարդկանց կապը: Եթե տարիներ հետո հեռախոսի կարիքը մարդն այլևս չունենա, չի նշանակում, որ մեր օրերում այն հենց այնպես է ստեղծվել: Չնայած, ըստ բժիշկների, քնել ու երազներ տեսնելը չափազանց կարևոր դեր ունեն մարդու ֆիզիոլոգիայում:

Եթե բժիշկները փորձում են ամեն ինչ ֆիզոլոգիայի օրենքների վերածել և այդ կողմից դիտարկել երևույթը, հոգեբաններն ամեն ինչ բացատրում են հո•եբանությամբ:
19-20-րդ դարերում հոգեբան Ֆրոյդի տեսությունը համարվում էր ամենահիմնավորը: Ֆրոյդը փորձում էր երազները բացատրել հոգեվերլուծության մեթոդով: Նա ասում էր, որ մարդու ցանկություններով, բնազդներով ու հոգեվիճակով են պայմանավորված երազները: Վերլուծելով երազները` նա եզրակացություններ էր անում մարդու հոգեկանի վերաբերյալ:
Կարճ ասած` քնի ու երազների մասին դեռ բացահայտումներ շատ են լինելու…
Կքնենք, կտեսնենք…

Մեր հպարտությունը. հայկական գորգը

Հայկական տներում այնքան ենք հաճախ ենք տեսնում պատին կախված գորգեր, որ չենք էլ մտածում, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ շատ հին ժամանակներում գորգերը ծիսական իրերի շարքում մեծ դեր ու սրբազան նշանակություն են ունեցել: Հնարավոր է` մեր նախնիները հավատացել են, որ պատից կախված գորգը, որի վրա սրբազան սիմվոլներ կան, ընտանիքը կպաշտպանի չարից, հաջողություն կբերի:
Գորգի գործածությունը ներկայումս էլ կարևորվում է. եթե երբևէ Սբ Պատագի ժամանակ եղել եք Էջմիածնի Մայր Տաճարում, նկատած կլինեք, որ Վեհափառ հայրապետի առաջ գորգ է փռվում և Իջման Սեղանի մոտ կլորիկ մի գորգ է դրվում, որի վրա է կանգնում Վեհափառը երկրպագություն կատարելիս: Բանն այն է, որ եկեղեցում  գորգը մի շարք այլ իրերի` գավազանի, մատանու, պանակեի հետ խորհրդանշում է հոգևոր իշխանթյունը:
Հայկական եկեղեցիներում գորգեր շատ են օգտագործվում: Այդպիսի մի գորգի մասին մի թուրք ճանապարհորդ հիշատակություն է թողել իր նոթերում:

էվլիյա Չելդին  գրում է, որ մյուռօրհնեքի ժամանակ եղել է Էջմիածնում ու տեսել, թե ինչպես են Մյուռոնը եփում գորգի վրա: Նա նկատում է, որ գորգը չի բռնկվում: Երբ հարցնում է հոգևորականներին, թե ինչու գորգը չի այրվում, նրան պատասխանում են, որ դա սրբազան գորգ է, քանի որ դրա վրա է ծնվել Հիսուս Քրիստոս,- պատմում է ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը:

 

Նկ. ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի արխիվից

  Նկ. ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի արխիվից

 

Գուցե նման պատմություններն են առիթ տվել, որ գորգերի մասին լեգենդներ հյուսվեն: Ժողովրդական հավատալիքներում այնքան էին սրբազնացնում գորգը, որ հավատում էին, թե այն կարող է անգամ չբերություն բուժել:
 
-Երբ գորգն արդեն գործել, վերջացրել էին, տորքից կտրելուց առաջ չբեր կնոջն անց էին կացնում հիմնաթելերի միջով ու պառկեցնում էին տորքի տակ, ապա կտրում էին հիմնաթելերն ու գորգն ընկնում էր չբեր կնոջ վրա: Մարդիկ վստահ էին, որ դրանից հետո այդ կինն արգասաբեր է դառնալու,- ասում է Աշխունջ Պողոսյանը:

Հնում գոյություն են ունեցել արքայական գորգեր, որոնք հատուկ գործվել են արքաների համար: Այնքան են կարևորվել գորգերը, որ եթե անգամ արքան սենյակում կամ վրանում չի եղել, գորգի մոտով անցնելիս երկրպագել են, ինչպես կխոնարհվեին արքայի առաջ: Բացի այդ` ոչ ոք իրավունք չի ունեցել կանգնել այդ գորգի վրա:

Սիմվոլները

Հայկական գորգերի վրա ամենից հաճախ հանդիպող սիմվոլն Աստծո սիմվոլն է, որը պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Սովորաբար այն պատկերվում է գորգի կենտրոնում: Գորգերի ամբողջ կոմպոզիցիան հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում` Աստված:
Շատ է հանդիպում նաև կենաց ծառը: Ինչպես խաչը, արևը կամ աստղը, այնպես էլ կենաց ծառը վիշապագորգ կոչվող տիպում շրջապատված է լինում վիշապանախշերով: 

-Նայում ես գորգին ու տեսնում, որ ծառը, ծաղիկը կամ տունը կենտրոնում է, իսկ վիշապները շրջապատելով նրան պաշտպանում են չարից,-ասում է նկարիչ Միքայել Պետրոսյանը:

Հետքրքիր է, որ հայկական միջավայրում բացարձակ չարի խորհրդանիշ չկա: Վիշապը տարերքի մարմնացում էր, որ կարող էր լինել և’ չար, և’ բարի: Կան գորգեր, որոնց վրա կարծես պատկերված է չարի ու բարու պայքարը: Հաղթված վիշապներն էլ կարծես փորձում են հեռանալ: Բարու հաղթանակի խորհրդանիշն են դառնում   հորիզոնի չորս կողմերը ձգվող` Կենաց ծառի ճյուղերը:

Ծիսական նշանակությունը հիմա

Գորգի ծիսական գործածությունը մեկ այլ տեղում էլ ենք տեսնում`  հարսանիքների կամ թաղումների ժամանակ: Նորապսակների թիկունքում կախված գորգը իբր պաշտպանում է չարից ու արգասաբերություն պարգևում: Իսկ մահացածի տակ փռված գորգը նրան դեպի հավերժական կյանք ուղեկցելու կամ կենդանացնելու խրհուրդ ունի. ասում են, որ Շամիրամը Արա Գեղեցիկին մի գորգի վրա էր պառկեցրել և հույս ուներ, որ դա կօգնի Արային կենդանացնել:
Ընտանիքից դուրս էլ գորգը պատվելու, հարգանքը ցույց տալու միջոց է. երբ որևէ կարևոր հյուր է ժամանում, օդանավակայանում կարմիր ուղեգորգ է փռվում:
Կարմիր ուղեգորգ փռելու սովորություն ունեն նաև կինոարվեստի մրցանակաբաշխություններ կազմակերպողները:
Ի դեպ հնում Նախիջևանում միայն կարմիր գրգադաշտ ունեցող գորգեր են նշանակել` տափ` գետին, իբր միայն կարմիր գետինն է սրբազան:
 

Որքան հին է մեր գորգը

Գորգերի նկատմամբ վերաբերմունքը շատ հին է, ինչպես գորգագործությունն է հին հայոց լեռնաշխարհում:
Հայտնաբերված ամենահին գորգը, որը մասնագետները համարում են հայկական, Պազիրիկ գորգն է:
1949թ Լեռնային Ալթայում Պազիրիկի դամբարանից Սերգեյ Ռուդենկոն հայտնաբերեց երկու գորգ: Համեմատաբար պահպանվածը` Պազիրիկ կոչվածն, ուներ 4 քառակուսի մետր մակերես և 1 մլն. 250 հազար հանգույց:
Ռուդենկոն գրում է, որ պատկանում է մ.թ.ա 5-րդ դարին և գործվել է Վանա լճի տարածքում: 
Գորգը մեր օրերին է հասել, քանի որ դարեր շարունակ եղել է սառույցի մեջ. դամբարանը լցվել է ջրով, որը շուտով սառցակալել է:
Այս գորգը բավական լուրջ վեճերի առիթ է տալիս: իրանացիներն ասում են, որ դա իրանական է, թուրքերը վերագրում են իրենց նախնիներին: Հատկապես շատ շատ փաստարկներ կան, որոնք խոսում են նրա հայկական լինելու մասին:
 Նախ` այն գործված է հայկական` կրկնակի հանգույցով, ապա ներկված է արարատյան Որթան կարմիրով: Բացի այդ նախշազարդման համակարգն էլ ուրատա-բաբելական է /նման զարդապատկերն շատ են պահպանվել ուրարտական ճարտարապետությունում/: Գորգը գտնվում է Էրմիտաժում:
 
Գրավոր աղբյուրներում հայկական գորգի մասին ամենահին հիշատակությունը պատկանում է 5-րդ դարին, սակայն դա չի նշանակում, որ հայկական լեռնաշխարհում այդ ժամանակից են սկսել գորագործությամբ զբաղվել: Դա է վկայում Հայաստանի հյուսիսից Ստեփան Եսայանի հայտնաբերված տորքի քարե մակետը, որոնք թվագրվում եմ մ.թ.ա. 4-3 դարերին: 
 

Մեր գորգը բարձր են գնահատում

<<Ես` Գոհարս, մեղօք լի, հոգովս տկար, նորհաս ձեռամբ իմով գործեցի, ով կարդա մեկ բերան ողորմի զիս, թիվ ՌՃԽԹ>>: Այս երկտողը գորգի վրա թողել է, ավելի ճիշտ` գործել է Գոհար անունով մի հայուհի 1699թ: Գորգնը նրա անունով էլ կոչվում է Գոհար: Հավանաբար այն նվիրել է եկեղեցուն: Այն որոշ  ժամանակ առևանգել են, ապա Բաթումում վաճառել: Հասցրել են Անգլիա: Երկար ժամանակ Գոհարը հանգրվանել է ՙՎիկտորիա և Ալբերտ՚ թանգարանում: Որոշ ժամանակ ապրել է Իսրայելի պետական թանգարանում: Հիմա էլ տնվում է մի ամերիկացու անձնական հավաքածուում:
‎Չնայած` Գոհար գորգը չափերով փոքր է, սակայն բավական թանկ է գնահատվում, ինչպես թանկ են գնահատվում հայկական գորգերն ընդհանրապես: Բերենք մի քանի փոստ. Հայաստանը, ի թիվս այլ իրերի ու գումարի, Արաբական խալի‎այությանը ամեն տարի 20 գորգ էր վճարում: Երբ Որևէ վեճ էր ծագում և պետք էր այն հարթել, պարսիկները կամ արաբները բազմաթիվ նվերներ էին իրար ուղարկում, որոնց մեջ հատուկ շեշտվում էր հայկական գորգերի առկայությունը:
 

Հայկական գորգերը հիմա

Ցավոք հայկական գորգը աստիճանաբար կորցնում է իր դիրքերը: Բազմաթիվ թանգարաններում են ցուցադրվում հայկական գորգեր, սակայն դրանց տակ լավագույն դեպքում գրված է` կովկասյան: Շատ շատերը չգիտեն, որ Շիրվանի, Ղազախ, Գյանջա և այլն գորգերը հայկական են: Շատերի մտքով չի էլ անցնում, որ դրանք քրիստոնյա ազգի գործեր են, որ մուսուլմանական չեն: 
-Գորգով հետաքրքրվող առաջին գիտնականներն իրենց նախնական ին‎որմացիան վերցնում էին այն քաղաքներից, որտեղ վաճառվում էին գորգեր: Ցավոք այդ քաղաքները գտնվում էին Սիրիայում, Լիբանանում, Պարսկաստանում, Թուրիքիայում, Արաբական երկրներում և այլն: Որ քաղաքից որ ձեռք էին բերում գորգը, այդ քաղաքի անունով էլ կոչում էին, ու արդյունքում հայկական գորգերին կպցնում էին ոչ հայկական անուններ,- պատմում է Աշխունջ Պողոսյանը:
Աշխարհում բազմաթիվ թանգարաններ կան գորգին նվիրված: Այդպիսի թանգարաններ ունեն նաև այնպիսի երկրներ, որոնք գրեթե առնչություն չունեն այդ արվեստի հետ: Օրինակ` գորգի թանգարան կա Վաշինգտոնում: Գորգի թանգարան ունեն նաև Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը: Իսկ մենք…
Մեզ իրապես անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան: Ցուցադրությունից բացի թանգարանը կարող է ունենալ գիտահետազոտական, ռեստավրացիոն, արտադրական բաժիններ, որոնք կարճ ժամանակում կփոխհատուցեն թանգարանի ծախսերը: Չափազանց կարևոր է, որ երիտասարդ մասնագետներ ներգրավվեն գորգի ուսումնասիրման գործին:
-Մի քսան տարի հետո այդ թանգարանն ունենալն արդեն ուշ կլինի: Դե մենք հո մի հազար ա տարի չենք ապրելու: Իսկ նոր սերունդ չկա, ես չեմ տեսնում մարդիկ, որ մեզանից հետո կկարողանան զբաղվել գորգի ուսումնասիրմամբ: Մի քանի անգամ փորձել ենք սերունդ աճեցնել, բայց` ապարդյուն: Ինչո±ւ: Որովհետև չկա պետական հոգածություն,- ցավով նշում է Աշխունջ Պողոսյանը:

Թանգարանի ամենածախսատար մասն արդեն արված է. 1980-ականներին, երբ կառավարությունը սկսեց վերանորոգել մի շենք, որ տրամադրվի գորգի թանգարանին, մի քանի ազգագրագետներ, որոնց թվում էր նաև Աշխունջ Պողոսյանը, ձեռնարկեցին գորգեր հավաքելու գործը: Բավական մեծ թվով գործեր հավաքեցին, որոնք հիմա պահվում են Սարդարապատի թանգարանում:
Շենքի վերանորոգումն ուշացրին, Խորհրդային կարգերը փլուզվեցին ու գորգի թանգարանը մնաց երազներում` չծնվեց: Ծրագիրն էլ մնաց թղթի վրա:

Հայաստանում արտադրվող գորգերի միայն մի փոքր մասն է ավանդական հայկական զարդամոտիվներով ու գունային երանգներով:
Կան նաև մարդիկ, որոնք սովորեցնում են գորգ գործել: Օրինակ` արաբկիրի հայորդյաց տանը կա գորգի խմբակ, որտեղ սիկին Վիկտորիան դեռատի աղջիկներին սովորեցնում է գորգ գործել: Նրանք ամեն տավրա վերջում ներկայանում են իրենց աշխատանքների ցուցադրությամբ: Նրանց արածը, սակայն, մի բաժակ ջուր է օվկիանոսում:
Աշխարհում մեծ հետաքրքրություն ունեցող գորգերից շատերը հիմա թանգարանում դարսված են իրար վրա և որքան էլ հոգատար լինեն աշխատակիցները, միևնույն է նրանք կանգնած են փչանալու վտանգի առաջ: Ինձ մնում է նրանց փոխարեն գոռալ սո~ս…

 

Ա.Նոյեմի

Բարև ձեզ

Ես եկել եմ ……………..1